Դեկտեմբերի սկզբից Եգիպտոսում A(H1N1) խոզի գրիպից 44 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության ներկայացուցչին, ով հայտնել է, որ այդ ընթացքում գրիպի վարակման առնվազն 342 դեպք է գրանցվել։
Համաձայն վիճակագրության՝ Եգիպտոսում օրեցօր մեծանում է վարակի տարածման աշխարհագրությունը։ Եթե նախկինում խոզի գրիպով վարակվում էին 25-ից 40 տարեկան մարդիկ, ապա այժմ Եգիպտոսում վարակն ավելի վտանգավոր է դարձել տարեցների, ինչպես նաև ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ H1N1 վարակը բռնկվել է 2009 թվականին, որը «դիպչել» է 168 երկրների, հիվանդացել է 220 հազար մարդ, որոնցից 1900-ը մահացել է։