ԵՄ պատգամավորներն այսօր երկու որոշում կընդունեն, որտեղ քննադատվում է ռուսական ղեկավարության վարած քաղաքականությունը։ ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքների ամփոփումից հետո ՌԴ-ն քննադատվում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի իր ծայրահեղական վերաբերմունքի եւ մարդկանց իրավունքների պարբերական ոտնահարման համար։
Իսկ Ուկրաինայի մասով որոշման մեջ եվրապատգամավորները Մոսկվային կոչ են անում հրաժարվել «հարեւան երկրների՝ իրենց ապագան ինքնուրույն որոշելու» իրավունքին խառնվելու մտադրությունից։
Այսօրվա ԵՄ քննարկման հիմնական թեման լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նախորդ օրը տարբեր ֆրակցիաների պատգամավորներ համաձայնեցրել են որոշման տեքստը, որում նշվում է Ուկրաինայում ԵՄ հիմնական խորհրդարանական առաքելության ստեղծման եւ ուկրաինացի այն քաղաքական գործիչների նկատմամբ կետային պատժամիջոցներ մտցնելու մասին դրույթներ, ովքեր պատասխանատու են ցուցարարների մահվան համար։ Պատգամավորների խոսքերով, որոշումը պետք է իրականացվի շատ կարճ ժամանակահատվածում։
Որոշման մեջ ափսոսանք է հայտնվում այն փաստի համար, որ «ՌԴ ղեկավարությունը գնահատում է «Արեւելյան գործընկերությունը» (ԵՄ նախագիծը, որը կապված էր Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի ինտեգրման հետ) որպես իր քաղաքական եւ տնտեսական հետաքրքրություններ»։ ԵՄ խորհրդարանականները գտնում են, որ ընդհակառակը, «Ռուսաստանը շահում է առեւտրային եւ տնտեսական գործունեության ընդլայնումից եւ, որ նրա անվտանգությունը կուժեղանա կայուն եւ կանխատեսելի հարեւանության շնորհիվ»։