Եվրամիությունը դադարեցրել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մի մասը, հաղորդում է Reuters-ը:
Եվրամիությունը դադարեցրել է պատժամիջոցներն այն բանից հետո, երբ ատոմային էներգիայի գործակալությունը հաստատել է, որ Իրանի իշխանությունները կատարել են ժնևյան համաձայնությունների պահանջները:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին Իրանը և «վեցնյակի» միջազգային միջնորդները համաձայնության են եկել Իրանի միջուլային ծրագիրը կարգավորող միջոցների շուրջ: