Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի հարցով բանաձև: Բանաձևում նշվում է, որ երեք ամիս անց մյուս նիստին քննարկվելու է Ուկրաինայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը, ինչը նաև ենթադրում է ուկրաինական պատվիրակության մասնակցության նպատակահարմարությունը Վեհաժողովի աշխատանքներին: Այս պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն այն ժամանակ, եթե իշխանությունները ուժ կիրառեն Մայդանում:
Փաստաթղթում, բացի ուկրաինական իշխանություններին ուղղված հանձնարարականներից, քննադատություն կա ուղղված Ռուսաստանին, որին կոչ է արվել ճնշումներ չգործադրել այլ երկրների վրա: