տուն Լուրեր ԵԴ-ն սկսում է Ղարաբաղյան պատերազմին առնչվող հայցերի քննությունը azatutyun.am

ԵԴ-ն սկսում է Ղարաբաղյան պատերազմին առնչվող հայցերի քննությունը azatutyun.am

127
0

FCBC4F8D-D5E5-4027-A59B-CB74B80FF0D4_w640_r1_s_cx0_cy8_cw0

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում չորեքշաբթի օրը սկսվել է Հայաստանի դեմ ադրբեջանցի տեղահանվածների հայցի քննությունը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ Լաչինի շրջանի նախկին բնակիչների գանգատը Եվրադատարանում ստացվել է 2005 թվականին: Հայցվորները պնդում են, որ 1992 թվականի մայիսի 17-ին բռնությամբ վտարվել են իրենց տներից, իրենց ամբողջ ունեցվածքը ընկել է հայերի ձեռքը, և քանի որ չեն կարող վերադառնալ Լաչին՝ փոխհատուցում են պահանջում Հայաստանի իշխանություններից: Վեց ադրբեջանցիները պնդում են նաև, թե ազգային խտրականության են ենթարկվել:

Ադրբեջանական նույն գործակալությունը հայտնում է, որ այսօր դատական նիստի ժամանակ ելույթ են ունեցել կողմերի փաստաբանները:

Հայկական կողմի փաստաբանները անհամաձայնություն են հայտնել այն կապակցությամբ, որ հայցում որպես պատասխանող կողմ ներկայացված է Հայաստան պետությունը: Նրանք ընդգծել են, որ թեև Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ, այն ունի պետական կառուցվածք, դատական համակարգ, և հետևաբար՝ հայցը պետք է ներկայացվեր Լեռնային Ղարաբաղին:

Ադրբեջանական կողմի փաստաբանները, իրենց հերթին, հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները փաստացի վերահսկվում են Հայաստանի կողմից, Հայաստանը համագործակցում է Լեռնային Ղարաբաղի «անջատողական վարչակարգի» հետ:

Փաստաբանները պատասխանել են դատավորների հարցերին, և դատավարությունում ընդմիջում է հայտարարվել:

Մանրամասները՝ azatutyun.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here