Անգլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պաշտոնապես հայտարարել է Մայամիում MLS-ի ֆուտբոլային ակումբ ստեղծելու մասին։
Ինչպես հայտնում է BBC-ն, մոտ ժամանակներս սկսվելու է նոր ակումբի մարզադաշտի կառուցումը, որի անունը դեռ հայտնի չէ։
«Ես կցանկանայի ակումբ ստեղծել, որն ինձ համար անձնական մի բան կլիներ։ Գիտեմ, որ այս քաղաքը պատրաստ է ֆուտբոլի համար, և վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք», — ասել է Բեքհեմը։
Նախնական տվյալներով, Բեքհեմի նոր ակումբը MLS-ում կկարողանա խաղալ 2017 թվականից։