տուն Քաղաքական Միջազգային Դուբայում ինտիմ հարաբերություններ ունենալու համար զույգը 6 ամսով ազատազրկման է դատապարտվել

Դուբայում ինտիմ հարաբերություններ ունենալու համար զույգը 6 ամսով ազատազրկման է դատապարտվել

137
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

Ուկբեկստանի քաղաքացին 408 դոլարի դիմաց համաձայնել է հանդիպել իր նկատմամբ ուշադրություն ցուցաբերող մի տղամարդու հետ։ Դուբայի առաջին ատյանի դատարանը Կոմորյան կղզիների քաղաքացի 43-ամյա տղամարդուն և Ուզբեկստանի քաղաքացի 37-ամյա կնոջը 6 ամսով ազատազրկման է դատապարտել՝ վերջիններիս մեղավոր ճանաչելով ապօրինի կերպով ինտիմ հարաբերությունների մեջ մտնելու համար։

Ինչպես հաղորդում է «Կորեսպոնդենտը», «հանցագործների» անունները չեն նշվում, սակայն նրանք երկուսն էլ անվանվում են «մենեջերներ»։ Հետաքննությունը պարզել է, որ զույգը ծանոթացել է գիշերային ակումբում, որից հետո տեղափոխվել է Դուբայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը, որտեղ բնակվել է վերոնշյալ տղամարդը։

Նշվում է, որ Ուզբեկստանի քաղաքացին համաձայնել է 408 դոլարի դիմաց հանդիպել իր նոր ծանոթի հետ։ Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվելուց հետո կինը ասել է, թե նա բռնաբարել է իրեն, սակայն հետո խոստոնավել է, որ տղամարդը չի վճարել խոստացած գումարը։

Արդյունքում դատարանը կնոջը մեղադրել է մարմնավաճառության, իսկ տղամարդուն՝ նրա հետ ինտիմ հարաբերություններ ունենալու և ալկոհոլ օգտագործելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here