Այսօր Վանաձորում «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն անցկացրեցին բողոքի երթ, որին միացան նաեւ վանաձորցիները: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ դուրս եկած քաղաքացիները Երեւանից մեկնել էին Վանաձոր համատեղ ակցիա անցկացնելու համար: Պայքարը տարածվում է նաեւ մարզերում: Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը վրդովվեցրել է նաեւ վանաձորցիներին եւ նրանց մի մասն այսօր դուրս էր եկել փողոց այդ օրենքը հակասահամանադրական ճանաչելու եւ պարտադիր բաղադրիչը չկիրառելու պահանջով: Մանրամասները դիտեք տեսանյութում: