Այսօր «Դեմ եմ կուտակային կենսաթոշակային համակարգին» քաղաքացիական նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան երեկˋ Սահմանադրական Դատարանի կայացրած որոշմանը պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ: Նրանք ներկայացրեցին նաեւ իրենց հետագա քայլերը օրենքի կիրառման դեմ պայքարի շրջանակներում: