տուն Քաղաքական «Դ!եմ եմ»-ը վաղը կազմակերպում է երթ դեպի Վանաձոր

«Դ!եմ եմ»-ը վաղը կազմակերպում է երթ դեպի Վանաձոր

215
0

cuyc_kensatoshak[1]

 

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը կենսաթոշակային ֆոնդերի պարտադիր վճարումների դեմ պայքարը սկսում է ծավալել նաև մարզերում: Վանաձորում ձևավորված խումբը փետրվարի 8-ին ժամը 14:30-ին երթ-հավաք է կազմակերպում: Այդ մասին հաղորդում է ֆեյսբուքյան «Երթ դեպի Վանաձոր: Պայքարը տարածվում է դեպի մարզեր» միջոցառումը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Կոչ ենք անում բոլորին միանալ այդ երթին: Ցույցերը միայն Երևանով չպիտի սահմանափակվեն: Հարգելի քաղաքացիներ, Վանաձոր եկողներին խնդրում ենք ժամը 10:45-ին լինել Ազատության պողոտայի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմացի մայթին, Ռայկոմ կոչվող տարածքում, Բիլայնից մի քիչ վերև: Այս պահին ունենք վարձակալած մեկ միկրոավտոբուս:

Մեքենայով եկողներին խնդրում ենք նշել, թե քանի ազատ տեղ ունեն իրենց մեքենաներում: Ժամը 11:00-ին շարժվելու ենք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here