տուն Լուրեր Դա եղել է իմ որոշումը, և կարիք չի եղել քննարկել խմբակցությունում. Թևան...

Դա եղել է իմ որոշումը, և կարիք չի եղել քննարկել խմբակցությունում. Թևան Պողոսյան

342
0

Tevan

Այսօր Ազգային Ժողովի նիստին մասնակցելու էր եկել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ինչպես գիտենք, պարոն Պողոսյանը Ամանորի տոներից առաջ հայտարարել էր իր պատգամավորական  մանդատը վայր դնելու մասին, սակայն օրերս հայտարարություն տարածեց, որ հետ է վերցնում մանդատը վայր դնելու դիմումը: Այս կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց պարոն Պողոսյանի հետ՝ պարզելու համար արդյոք հնարավոր չէ՞ր ավելի վաղ քննարկել խմբակցությունում մանդատը վայր դնելու հարցը, որպեսզի հիմա կարիք չլիներ կրկին հետ վերցնելու. «Ես արդեն նշել եմ, որ դա եղել է իմ որոշումը, և կարիք չի եղել խմբակցությունում քննարկելու հարցը: Հիմա հասկանալով, որ իմ այդ քայլով կարող էի վնասել խմբակցությանը, և կշեռքի նժարին դնելով բոլոր փաստերը, որոշել եմ հետ վերցնել դիմումս՝ խմբակցությանը վնաս չհասցնելու համար»,-ասաց պարոն Պողոսյանը:

Մանրամասները քիչ անց տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here