«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները երեկ ստացել են իրենց աշխատավարձերը և տեսել, որ պահումներ են արվել, ինչից էլ առաջացել է նրանց դժգոհությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: «Այսօր թատրոնի անձնակազմով ժողով են արել և բացատրել են, որ այդ գումարները պահվել են թատրոնում, այդ գումարները ոչ մի տեղ չի տրվել և, եթե ՍԴ-ն որոշի որ պարտադիր չէ անպայման հետ կվերադարձվի», — բացատրել է նա: Կամո Հովհաննսիյանն անդրադարձել է նաև ներկայացման հետաձգման փաստին և նշել է, որ այն տեղափոխվելու է փետրվարի 23-ին. «Դա արտիստին վայել պահվածք չէր: Դրանից չպետք է տուժեր հանդիսատեսը: Արտիստները պետք է խաղային», — ասել է Կամո Հովհաննիսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ բոլորի աշխատավարձերը քսան տոկոսով բարձրացվել են, և որ այդ բարձր աշխատավարձերը նրանք կստանան փետրվարին: