Ռուսաստանն ու Իրանն առիթ են փնտրում՝ Սիրիայում գործող ռեժիմն արդարացնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: Հաղորդում է TRT Haber-ը:
Նրա խոսքերով` Թուրքիան միշտ ջանքեր է գործադրել, որպեսզի համաշխարհային հանրությանը տեղյակ պահի սիրիական կառավարության հանցագործությունների մասին: ԱԳ նախարարը նշել է, որ հույսը չի կորցնում այն բանից հետո, երբ հրապարակվել է 55 հազար լուսանկարներ, որոնցում հստակ երևում է, թե ինչ կտտանքների են սիրիացի իրավապահները ենթարկում բանտարկյալներին և ռեժիմի ընդդիմախոսներին:
Ավելի վաղ, թուրքական Anadolu գործակալությունը տարածել էր 55 հազար լուսանկար, որում պատկերված են սիրիական բանակի հանցագործությունները: