տուն Քաղաքական Միջազգային Դանիացի գիտնականները մասուրի մեջ հայտնաբերել են ուժեղ ցավազրկող

Դանիացի գիտնականները մասուրի մեջ հայտնաբերել են ուժեղ ցավազրկող

283
0

20130311111817

Դանիացի գիտնականները ստացել են մասուրի հատուկ խտանյութ, որից պատրաստված դեղանյութը օգնում է օստեոարտրիտի ուժեղ ցավերի ժամանակ։ Տեղեկացնենք, որ այդ հիվանդության սրացումը զգալի սահմանափակում է մարդու շարժունողականությունը։

Այս դեղահաբերը հատկապես արդյունավետ են, երբ ցավում են մարդու ձեռքերը։ Առաջին անգամ այս դեղանյութի մասին սկսել են խոսել դևռևս 20 տարի առաջ։ Դանիացիները այդ խտանյութը ստացել են արտոնագրված մեթոդի միջոցով։ Այն փորձարկվել է 30 կամավորների վրա, արդյունավետությունն արձանագրվել է 10 դեպքերից 9-ում։ Հաղորդում է Meddaily-ն։

Կոպենհագենի համալսարանի մասնագետների մշակած նյութը թույլ է տալիս զգալի թեթևացնել հիվանդի վիճակը, որոնք 30 տոկոսով քիչ ցավազրկողներ էին խմում, քան նախկինում։