Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա գտնվող Համա քաղաքի մերձակայքում գտնվող ալավիական Մաան ավանում զինված խմբավորումները սպանել են 20 կամավորականների, ովքեր ապահովում էին ավանի անվտանգությունը, ինչպես նաև ալավիների մի քանի ընտանիք: Այս մասին հաղորդում է The Daily Star-ը:
Սպանվածների հստակ թվի մասին չի հաղորդվում: Սիրիական SANA գործակալությունը նշում է, որ սպանվել է առնվազն 10 կին, որոնց մարմիններն այլանդակվել են և հանվել ցուցադրության: Նշվում է, որ սպանությունները կատարել են «Ջունդ Ալ-Ակսա» (Երուսաղեմի զինվորներ) խմբավորման զինյալները, որոնք հարձակվել են ալավիական ընտանիքների վրա, քանի որ կրոնական այդ ուղղությանն են պատկանում նաև Սիրիայի իշխող` Ալ-Ասադների ընտանիքը: