տուն Լուրեր Գործադուլներ կանեն և փողոցներ կփակեն

Գործադուլներ կանեն և փողոցներ կփակեն

202
0

Նախօրեին կայացած հանրային քննարկման ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ հանդես եկող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ մտադիր են անել համազգային գործադուլ, քաղաքացիական ընդվզման ակցիաներ կազմակերպել: Այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցեց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի հետ:

kutakayin_avto_01

 

-Վերջին մեծ ակցիայի ժամանակ դուք խոսեցիք ինքնակազմակերպման մասին: Ինչպե՞ս են ընթանում գործերն այդ առումով:

-Դե արդեն իսկ որոշ տեղերում նկատվում են ինքնակազմակերպման օջախներ՝ Ատոմակայան, Օպերա, Մետրոպոլիտեն, ՀԷՑ ու կարծում եմ այս ցուցակը ընդլայնվելու է: Հիմա խնդիրը առաջին հերթին այդ օջախները իրար հետ կապելն է: Երկրորդ հերթին գործատու-աշխատող արհեստական ընդհարման շրջանակից դուրս գալն է: Ու այդ ուղղություններով նույնպես քայլեր արվում են:

-Երեկվա քննարկման ժամանակ դուք խոսել եք համազգային գործադուլի, ինչպես նաև քաղաքացիական անհնազանդության մասին: Ինչպե՞ս, ե՞րբ:

-Դրանց մասին վաղուց ենք խոսում: Հիմա պիտի անցնենք դրանց համակարգմանը: Օրինակ գործադուլների համար հարկավոր կլինի կազմավորել ուժեղ և անկախ արհմիություններ: Այլ անհնազանդության ձևերից է, կոմունալ վճարների հնարավորինս ուշ մուծելը: Մեկ այլ տարբերակ է փողոցների փակումը և այլ օրենքով չարգելված ձևեր: Հիմա դրանց կազմակերպման մեխանիզմների մշակման ու համակարգման համար կրկին կարիք կա հանրային քննարկումներ ծավալելու, որպեսզի հնարավորինս շատ մարդ ներգրավվի դրա մեջ:

-Այս ամենը կհասցնե՞ք անել մինչև մարտի 28ը:

-Մարտի 28-ը վերջնակետ չի: Պայքարը շարունակվելու է նույնիսկ այն դեպքում, եթե ՍԴ-ն մեզ չբավարարող որոշում կայացնի: Քանի որ մենք ի սկզբանէ օրենքը դիտարկել ենք ոչ միայն իրավական հարթության մեջ, այլև սոցիալական, տնտեսական և այլ տեսանկյուններից:

Արմեն Մկրտչյան