տուն Քաղաքական Միջազգային Գողացել են Ստրադիվարիուսի հայտնի ջութակներից մեկը

Գողացել են Ստրադիվարիուսի հայտնի ջութակներից մեկը

279
0

Скрипка-Страдивари

Ամերիկյան Միլուոքի քաղաքում գողացել են իտալացի հայտնի վարպետ Ստրադիվարիուսի ջութակներից մեկը։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ջութակը 300 տարեկան է, այն գողացվել է Միլուոքիի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր Ֆրենք Էլմոնդից։

Միջադեպը տեղի է ունեցել Միլուոքիի քոլեջներից մեկի ավտոկայանատեղիից։ Այստեղ նվագախումբը հանդես էր գալիս հերթական համերգով։ Հանցագործն էլեկտրաշոկ է օգտագործել Էլմոնդի նկատմամբ, խլել է ջութակը, այնուհետև՝ մեքենայով դիմել փախուստի։ Ոստիկանությունն առայժմ չի կարողացել գտնել հանցագործին։

Ջութակը, որը Ստրադիվարիուսը սարքել է 1915 թվականին, հայտնի է որպես «Լիպինսկու Ստրադիվարիուս»։ Այն պատկանել է լեհ հայտնի կոմպոզիտոր և ջութակահար Կարոլ Լիպինսկուն, իսկ նրանից առաջ՝ իտալացի Ջուզեպե Տարտինիին, ով հայտնի «Սատանայի դայլայլի» հեղինակն է։ Նախնական հաշվարկով՝ ջութակի գինը կազմում է 3.5 մլն դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here