տուն Քաղաքական Միջազգային Գյուլի հեռախոսազանգերը գաղտնալսվել են

Գյուլի հեռախոսազանգերը գաղտնալսվել են

110
0

1507027_408814875915758_2004464195_n

Թուրքիայի նախագահի հեռախոսը գաղտնալսվել է` երկրում կոռուպցիոն գործի հետաքննության ժամանակ: Այս մասին հայտարարել է անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը: Հաղորդում է Haber7-ը:

Նրա խոսքերով` գաղտնալսվել են նաև այլ պաշտոնյաների հեռախոսազանգեր: Թուրքիայի հետախուզությունն ավելի վաղ պարզել էր այն սարքերի տեղակայման վայրերը, որոնց միջոցով իրականացվել էր գաղտնալսումը:

Հիշեցնենք, որ իշխանական և գործարար շրջանակներում կոռուցիոն սկանդալի հետևանքով ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, որոնց թվում են երեք նախկին նախարարների որդիներ: Կոռուպցիոն սկանդալից հետո Էրդողանը հայտարարեց, որ այն հրահրվում է արտասահմանից: Որոշում կայացվեց պաշտոնանկ անել կառավարությանը, ինչպես նաև տեղափոխություններ կատարել ոստիկանությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here