տուն Քաղաքական Միջազգային Գյուլը վրացի գործարարներին հրավիրել է Թուրքիա

Գյուլը վրացի գործարարներին հրավիրել է Թուրքիա

159
0

gul_tehdit

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրավիրել է վրացի գործարարներին Թուրքիա։ Այս մասին նա ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու պաշտոնական այցի ժամանակ: Հաղորդում է Apnsy.ge-ն:

«Վրաստանը Թուրքիայի համար համարվում է  դարպաս դեպի Արևելք, իսկ Թուրքիան, իր հերթին, Վրաստանի դարպասներն են դեպի Արևմուտք: Մենք ունենք գերազանց նախագծեր, որոնք իրականացնում ենք Ադրբեջանի հետ: Մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, շատ շուտով սկսելու է գործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը:

Մենք նաև աշխատում ենք նոր նախագծերի վրա: Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչ գերազանց հարաբերություններ ունենք մենք և որքան դրանք կարող են զարգանալ: Վրաստանում կան շատ թուրք գործարարներ, և ցանկանում եմ օգտվել առիթից և հրավիրել նրանց Թուրքիա»,- ասել է Գյուլը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here