տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, թե որքան մարդ է մահացել Թետչերի իրականացրած բարեփոխումների հետևանքով

Գիտնականները պարզել են, թե որքան մարդ է մահացել Թետչերի իրականացրած բարեփոխումների հետևանքով

175
0

BaronessMargaretThatcher

Բրիտանացի գիտնականները հաշվել են, թե որքան մարդ է մահացել Մեծ Բրիտանիայի երբեմնի վարչապետ Մարգարետ Թետչերի բարեփոխումներից: Նման հետազոտություն իրականացրել են Շոտլանդիայում գտնվող Դարեմի համալսարանի գիտնականները: Այս մասին հաղորդում է EurekAlert!-ը:

Ըստ գիտնականների` Թետչերի բարեփոխումները, որոնք հանգեցրել են գործազրկության աճին և պետական նպաստների կրճատմանը, դարձել են շատ բրիտանացիների մահվան պատճառ, ինչպես նաև իջեցրել են ընդհանուր կենսամակարդակը: Գիտնականները հաշվարկել են, որ  Թետչերի «պատճառով» տարեկան մահացել է 2,5 հազար մարդ: Սակայն նրանք ասում են, որ իրենք առայժմ բացել են «այսբերգի վերին հատվածը»:

Ըստ նրանց, Թետչերի բարեփոխումները հանգեցրել են առավել հարուստների և առավել աղքատների եկամուտների շեշտակի տարբերությանը: Օրինակ 1978 թվականին Մեծ Բրիտանիայի բնակչության 0,01%-ը, որը համարվում էր ամենահարուստ խավը, 28 անգամ ավելի շատ գումար էր վաստակում, քան երկրի միջին վիճակագրական քաղաքացին: Սակայն 1990 թվականին այդ թիվը հասել է 70-ի, իսկ աղքատների թիվը 1975-ից 1985 թվականներին աճել է երկու անգամ: Թետչերի կառավարման տարիներին աճել է նաև ալկոհոլային և թմրանյութային կախվածության հետևանքով մահերը, ինչպես նաև ինքնասպանությունների և բռնությունների թիվը:

Հիշեցնենք, որ Թետչերը 1979-1990 թվականները գլխավորել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Մի շարք կոշտ քայլերի պատճառով նա ստացել է «Երկաթե լեդի» անունը:

Անհրաժեշտ է նաև նշել, որ հետազոտությունն անցկացվել է Շոտլանդիայում, որտեղ ավանդաբար դեմ են կենտրոնական կառավարության գործունեությանը: