Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որտեղից է առաջանում այն ազդակը, որը մարդուն տեղյակ է պահում քաղցած լինելու մասին: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են Nature գիտական ամսագրում:
Մի քանի տարի շարունակ հայտնի էր, որ քաղցի մասին ազդակն ակտիվանում էր անհայտ մեխանիզմի կողմից: Սակայն մինչև վերջ պարզ չէր, թե ինչպես է այդ մեխանիզմը գործադրվում: Գիտնականները պնդում են, որ հայտնաբերել են հիպոտալամուսի այն կետը, որը պատասխանատու է այդ մեխանիզմի համար: Այդ հայտնագործությունը թույլ կտա հասկանալ այն հիմնարարար մեխանիզմները, որոնք ընկած են կաթնասունների հիմնական պահանջների հիմքում: