Ամերիկյան գիտնականները կասկած են հայտնել վիտամին D-ի օգտակարության կապակցությամբ։ Այս մասին ասվում է The Lancet ամսագրում տպագրված հոդվածում։
Գիտնականները հանգել են այս եզրակացության ՝ մի քանի տարիների ընթացքում անցկացնելով շուրջ 40 հետազոտություն։ Նրանք մասնավորապես հայտնաբերել են, որ D վիտամինի չարաշահումը, դեպքերի 15 տոկոսի ժամանակ, հանգեցնում է սրտի նոպաների, կաթվածների, քաղցկեղի կամ ոսկորների կոտրվածքների։ Նրանք պնդում են, որ D վիտամինի պակասը հետևանք է, այլ ոչ թե վատ առողջության պատճառ։
Ավելի վաղ կարծիք կար, որ այս վիտամինի պակասը բացասաբար է ազդում առողջության վրա և հանգեցնում է վաղ մահերի։