տուն Uncategorized Գերմանուհի Նատալի Գեյզենբերգերը՝ ոսկե մեդալակիր․ Սոչի 2014

Գերմանուհի Նատալի Գեյզենբերգերը՝ ոսկե մեդալակիր․ Սոչի 2014

134
0

Luge

Սոչիի ձմեռային օլիմպիադայում ավարտվեցին կանանց մեկտեղանոց սահնակների մրցումները։

Ինչպես և կանխատեսվում էր, հաղթող ճանաչվեց գերմանուհի Նատալի Գեյզենբերգերը։ Չորս փորձերից հետո նա մեծ առավելությամբ հաղթել է օլիմպիական ոսկե մեդալ (3:19.768)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա հայրենակցուհի Տատյանա Հյուֆները, ով հաղթողին զիջեց +1.139 վայրկյան (3:20.907)։

Երրորդը ամերիկացի մարզուհի Էլեն Հեմլինն է (3:21.145)։

Տեղեկացնենք, որ Վանկուվերի օլիմպիական խաղերում Նատալի Գեյզենբերգերը նվաճել էր բրոնզե մեդալ։