Քիչ առաջ հայտնի են դարձել Սոչիի օլիմպիական խաղերի դահուկային երկամարտի տղամարդկանց մրցումների մեդալակիրների անունները:
Թռիչք ցատկահարթակից, ապա 10 կմ վազքից հետո ոսկե մեդալ է նվաճել գերմանացի մարզիկ Էրիկ Ֆրենցելը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ճապոնացի Ակիտո Բատաբեն, իսկ երրորդը` նորվեգացի Մագնուս Կրոգը:
Տեղեկացնենք, որ Էրիկ Ֆրենցելը Վանկուվերում նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ անցած տարի դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: