Ավարտվեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի իններորդ օրվա ծրագիրը։ Խաղարկվեց մեդալների ընդամենը 4 հավաքածու։ Ուժեղ մառախուղի պատճառով հետաձգվեց բիատլոնի տղամարդկանց մասս-ստարտը, այն կկայանա վաղը՝ առավոտյան ժամը 10։00-ին։
Չմշկավազքում և լեռնադահուկային սպորտում նվաճած մեկական ոսկե մեդալի շնորհիվ մեդալների ընդհանուր հաշվարկի առաջին եռյակ վերադարձան համապատասխանաբար Նիդեռլանդներն ու Նորվեգիան՝ շրջանցելով Շվեյցարիային և Ռուսաստանին։
Արդեն տեղեկացրել ենք, որ այսուհետ ներկայացնելու ենք նաև Եվրամիության և Մաքսային միության երկրների միասնական արդյունքները։ Անուղղակի այս մրցավեճում հսկայական առավելությամբ հաղթում են եվրոպացիները։
Վաղը կխաղարկվի մեդալների 6 հավաքածու։
Մեդալների ընդհանուր հաշվարկի ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ Սոչի 2014-ի պաշտոնական կայքում։