Գերմանական ընդդիմությունը քննադատել է Անգելա Մերկելի կառավարության նախարարներին, որոնք քնում են Բեռլինի իրենց գրասենյակներում։ Ինչպես պարզել է Spiegel ամբագիրը, այդպիսի հնարավորությունից օգտվում է արդարադատության նախարար Հեյկո Մաասը, աշխատանքի նախարար Անդրեա Նահլեսը, ընտանիքի գործերով նախարար Մանուելա Շվեզիգը եւ երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Մասնավորապես ընտանիքի գործերի բաժնում կահավորված է առանձին սենյակ՝ մահճակալով, պահարանով, ցնցուղով եկ խոհանոցով։ Պաշտպանության նախարարը, իր հերթին, գիշերն անցկացնում է միջանցիկ՝ 7,4 քմ մակերես ունեցող սենյակում, որտեղ տեղադրված է միայն մեկ մահճակալ։
ընդդիմության կարծիքով, գերմանական նախարարները, գիշերելով իրենց աշխատավայրում, տնտեսում են իրենց ծախսերը՝ Բեռլինում չվարձելով բնակարաներ, քանի դեռ իրենց ընտանիքներն ապրում են Գերմանիայի այլ քաղաքներում։ «Ձախերի» կուսակցությունը համարում է, որ քանի որ նրանք անվճար օգտվում են իրենց հանգստի սենյակներից, ապա այդ մասին պետք է նշեն հարկային փաստաթղթերում եւ 221 եվրո հարկ վճարեն։
Գերմանացի նախարարները ստանում են ամսական շուրջ 14 հազար եվրո աշխատավարձ։ Բացի այդ, պետական բյուջեից նրանց հատկացնում են լրացուցիչ միջոցներ աշխատակիցներին պահելու եւ աշխատանքային այլ ծախսերի համար։ Ընդ որում նախարարներին տրամադրվում են գրասենյակներ Բեռլինում, իսկ ապրելու համար իրենք իրենց համար պետք է վարձեն բնակարաններ։