տուն Քաղաքական Միջազգային Գարեջուր` ոչ գեյերի համար. Շոտլանդիայում վաճառքի է հանվել «Բարև Ձեզ, իմ անունը...

Գարեջուր` ոչ գեյերի համար. Շոտլանդիայում վաճառքի է հանվել «Բարև Ձեզ, իմ անունը Վլադիմիր է» գարեջուր

204
0

BfoIuuyCIAAELpH

Շոտլանդական գարեջուր արտադրող BrewDog ընկերությունը վաճառքի է հանել գարեջուր, որն անվանվել է ՌԴ նախագահի պատվին` «Բարև Ձեզ, իմ անունը Վլադիմիր է»:

Գարեջրի շշի վրա պատկերված է Վլադիմիր Պուտինի նկարը, որն արված է Էնդի Ուորհոլի ոճով, ում շրթունքները ներկված են: Յուրաքանչյուր շշի վրա գրված է` «նախատեսված չէ գեյերի համար»: Հաղորդում է The Huffington Post-ը:

Արտադրողներն ասում են, որ հասույթի 50%-ն ուղղվելու է աշխարհում բռնաճնշումների ենթարկված խմբերի պաշտպանությանը: Այս գարեջրի խմբաքանակի մի մասն արդեն ուղարկել են Կրեմլ` անձամբ Պուտինին: Արտադրող ընկերության ղեկավարը հույս ունի, որ «նախատեսված չէ գեյերի համար» գրությունը կօգնի շրջանցել  նույնասեռականների հետապնդման օրենքը:

Փաստորեն, այս քայլով արտադրողներն իրենց համերաշխությունն են հայտնել Ռուսաստանում նույնասեռականների դեմ ուղղված օրենսդրության դեմ պայքարողներին, ինչն արել են ՌԴ համար հատկանշական ժամանակահատվածում, երբ այդ երկիրն ուշադրության կենտրոնում է Օլիմպիադայի հետ կապված:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here