տուն Լուրեր «Գազ չունենք, երեկ էլ եկան, լույսերն անջատեցին». բանակում խելագարության հասած Հովիկի ծնողները...

«Գազ չունենք, երեկ էլ եկան, լույսերն անջատեցին». բանակում խելագարության հասած Հովիկի ծնողները օգնություն են խնդրում

215
0
8
2011 թվականի հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարության հասած զինծառայող Հովհաննես Վարդանյանը ոչ մի օգնություն չի ստանում պետությունից:
HayNews.am–ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը:

«Ուշադրություն չեն դարձնում զինվորին: Պաշտպանության նախարարությունը պետք է ուշադրություն ցուցաբերի, իսկ նրանք սկզբից ասում էին, թե կօգնեն, բայց բոլորն էլ հետ կանգնեցին: Մի անգամ 250 հազար դրամով օգնեցին ու այդպես էլ վերջ, էլ ոչինչ չարեցին: Մենք էլ ո՞ւմ բողոքենք, ում մոտ էլ գնում եմ, բոլորն իրենց մարդիկ են»,- ասաց Վարդանը:

Հովիկի հայրը մխիթարվում է միայն նրանով, որ որդու առողջությունը գնալով բարելավվում է. «Մեծ տարբերություն կա: Բժիշկը շատ լավն է, և Հովիկին անվճար է բուժում: Հիմա դեղերը կամաց-կամաց սկսում է պակասել: Տեսնենք, թե ինչպես կլինի, հիմա տանն է բուժվում: Ճիշտ է, ասում են լավ կլինի, բայց գիտեմ, որ տղաս միայն Գերմանիայում կկարողանա լիարժեք բուժվել, բայց դրա հնարավորությունը ես չունեմ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here