Գազային համաձայնագրում ի սկզբանե մրցակցության դրույթներ և հակամենաշնորհային կարգավորումներ չեն նախատեսվել, խնդիրը ամբողջությամբ գտնվում է հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` պատասխանելով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին:
ՕԵԿ-ական պատգամավորը հետաքրքրվել էր, թե Գազային պայմանագիրը կնքելու պարագայում հանձնաժողովն ինչպիսի լծակներ ունի, որպեսզի կարողանա վերլուծել և համապատասխան քայլեր ձեռնարկել մենաշնորհով պայմանավորված գործողությունների դեմ: Հովհաննես Մարգարյանը որպես օրինակ բերեց այն, որ ներկրված գազը սպառողին հասցնելու գինը կրկնակի թանկ է սահմանված, ինչը, պատագամավորի վստահեցմամբ, կատարյալ մենաշնորհի արդյունք է: