տուն ժամանց Շոու-բիզ Բրյուս Ուիլիսն ու Բիլ Մյուրեյը՝ Աֆղանստանում տաղանդի մրցույթի մասին կատակերգությունում

Բրյուս Ուիլիսն ու Բիլ Մյուրեյը՝ Աֆղանստանում տաղանդի մրցույթի մասին կատակերգությունում

136
0

"Moonrise Kingdom" Photocall - 65th Annual Cannes Film Festival

Ամերիկացի դերասաններ Բրյուս Ուիլիսն ու Բիլ Մյուրեյը նկարահանվելու են Աֆղանստանում տաղանդի մրցույթի մասին «Շարժիր ամրոցը» կատակերգական ֆիլմում։

Ինչպես հաղորդում է Deadline-ը, նրանց հետ ֆիլմում նկարահանվելու են Շայեյ Լաբեֆը, Քեյթ Հադսոնը, Զոի Դեշանելը և Դենի Մըքբրայդը։

Բիլ Մյուրեյը լինելու է ֆիլմի գլխավոր դերակատարը, ով երաժշտական պրոդյուսերի դեր է խաղալու։ Իսկ թե ինչ դերակատարում են ստանձնելու վերոնշյալ մյուս դերասանները, դեռ հայտնի չէ։

Ֆիլմի ռեժիսորը Բարի Լևինսոնն է, սցենարի հեղինակը՝ Միչ Գլեյզերը։ Նկարահանումները մեկնարկելու են 2014 թվականին։ Ֆիլմի պրեմիերայի ժամկետը դեռ որոշված չէ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here