Բրիտանիայի London South Bank համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրում են մարզական միջոցառումների վայրի ազդեցությունը արդյունքների վրա, կանխատեսել են, որ Սոչիի օլիմպիական խաղերում, ընդհանուր մեդալային հաշվարկով, Ռուսաստանի հավաքականը կհաղթի ։
Նրանք պնդում են, որ մարզիկների արդյունքների վրա ազդում են երեք հիմնական գործոններ՝ մրցումների անցկացման վայրը, աջակցող հանդիսատեսի ներկայությունը և տարածքի ազդեցության ընկալումը մարզիկի կողմից։ Վերջերս կատարված հետազոտությունների համաձայն՝ երկրպագուների աջակցությունը թույլ է տալիս առավելագույնս կենտրոնանալ և արագ որոշումներ կայացնել։ Բացի այդ, մրցումների անցկացման վայրն ազդում է ոչ միայն մարզիկների, այլ նաև մրցավարների վրա։ Օրինակ, մրցավարները շատ հաճախ որոշումներ են կայացնում հոգուտ այն մարզիկների, ում հարկի տակ անցնում են մրցումները։