Բրիտանացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաներն ու նրանց ծնողները ավելի ու ավելի են հեռանում Ավստվածաշնչից և Նոր Կտարակարանից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հարցված երեխաների գրեթե մեկ երրորդը չգիտի, որ Նոր Կտակարանը պատմում է Հիսուս Քրիստոսի կյանքի մասին։ Գրեթե նույնքան մարդ չգիտի Ադամի և Եվայի կամ Հիսուսի խաչման մասին։ 11 հազար հարցված ծնողների մեծ մասը կարծում է, որ սուրբ գրքերը բարոյական արժեքների լավ աղբյուր կարող են լինել իրենց երեխաների համար։
Սակայն նրանց կեսը տեղյակ չէ Նոյան տապանի պատմության մասին, որը նույն Աստվածաշնչից է։ Նրանցից շատերը շփոթում են հեքիաթների սյուժեները բիբլիական պատմությունների սյուժեների հետ։ Երբեմն աստվածաշնչյան սյուժեները ներկայացնում են որպես Հարի Փոթերի մասին գրքերից վերցված պատմություն։