տուն Քաղաքական Միջազգային Բրիտանիայում արգելվել է ծխել մեքենաներում, եթե այնտեղ երեխաներ կան

Բրիտանիայում արգելվել է ծխել մեքենաներում, եթե այնտեղ երեխաներ կան

159
0

child-smoking-car

Մեծ Բրիտանիայում խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելում է ծխելը մեքենաներում, եթե այնտեղ երեխաներ կան։ Այս մասին հաղորդում է The Gaurdian-ը։

Նշվում է, որ առողջապահական և իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են այս օրենքի ընդունումը։ Արդարադատության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ այս օրենքի վերահսկողությունը գրեթե անհնար է։ Նման օրենքներ արդեն գործում են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, եվրոպական մի շարք երկրներում։

Բրիտանացի ծխողները կտրուկ դեմ են հանդես եկել այս օրենքին։