ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնական Մաքյլ Գրանդերը նշել է սննդի այն երկու տեսակը, որը թույլ կտա լուծել քնի հետ կապված խնդիրները։ Շուրջ 4500 մեծահասակների մասնակցությամբ փորձից հետո Գրանդերը եկել է եզրակացության, որ ուշ երեկոյան բրազիլական ընկույզ ուտելն ու մեկ բաժակ կաթ խմելը նպաստում են առողջ քնին։ Այս մասին հաղորդում է Kedem-ը։
Այդ մթերքները հարուստ են սելենով, կալիումով և կալցիումով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին քնի հորմոններն արտադրելու համար։ Հետազոտողը պնդում է, որ այս մթերքների պարբերաբար օգտագործումը թույլ կտա պայքարել քնի խնդիրների դեմ ավելի արդյունավետ, քան դեղամիջոցները։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ թեպետ կարագն ու պանիրն ու կաթնամթերք են, այդուհանդերձ դրանք վատ ազդեցություն են ունենում քնի վրա։