Երեկ Երևանում մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ ակտիվիստների ակցիային խոչընդոտողներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ էին: Վերլուծաբան, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը կատարվածը համարում է անընդունելի:
«Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ապօրինություն, բռնություններ, ինչպես ոստիկանության կողմից, այնպես էլ այն կրիմինալի կողմից, որոնք հարձակվել են ՀԱԿ-ի երիտասարդության վրա: Այդ բռնություններն անընդունելի են, դրանք իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- Araratnews.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասաց Արգիշտի Կիվիրյանը: