Բրիտանական William Hill բուքմեյքերական գրասենյակը հրապարակել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի տղամարդկանց հոկեյի մրցաշարի հնարավոր հաղթողների գործակիցները: Ռուսաստանի և Կանադայի հնարավորությունները գնահատվել են 2,8 գործակցով, Շվեդիայի հաղթանակի հավանականությունը հավասար է 5,5-ի:
ԱՄՆ-ի հաղթանակի դեպքում ձեր գումարը կավելանա 8 անգամ, Չեխիայի` 11, Ֆինլանդիայի` 13, Սլովակիայի և Շվեյցարիայի` 26, Նորվեգիայի` 201, Լատվիայի` 501, Ավստրիայի` 1001, Սլովենիայի` 2001 անգամ: