Իտալացի նկարիչ Ալբերտո Բուրիի «Այրվող պլաստիկ» (Combustione plastica) աշխատանքը վաճառվել է Լոնդոնում Christie’s-ի աճուրդների տանը։ Այն վաճառվել է 7.6 մլն դոլարով, մինչդեռ նախատեսվում էր, որ դրա գինը չի անցնի 2.7-3.6 մլն դոլարից։
Բացի այդ, վաճառվել է նաև Arte Povera շարժման առաջնորդներից մեկի՝ Միքելանջելո Պիստոլետիի «Նա և նե» աշխատանքը։ Գնորդը դրա համար վճարել է 3.2 մլն դոլար, մինչդեռ այն գնահատվել էր առավելագույնը 1.3 մլն դոլար։