տուն Քաղաքական Միջազգային Բուլղարական քաղաքի բնակիչները պահանջում են ապամոնտաժել Կախարդ տատի արձանը

Բուլղարական քաղաքի բնակիչները պահանջում են ապամոնտաժել Կախարդ տատի արձանը

328
0

16302066

Բուլղարական Խասկովո քաղաքի հոգևորականները մի քանի հարյուր ստորագրություն են հավաքել՝ պահանջելով ապամոնտաժել «Կախարդ տատի» արձանը, որը տեղադրված է քաղաքապետարանի մոտ։ Այս մասին հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈ-ն։

«Մենք պահանջում ենք ապամոնտաժել «Կախարդ տատի» անհեթեթ արձանը Խասկովոյի գլխավոր հրապարակից, քանի որ այն մարմնավորում է չար ուժերը և համարվում է հեթանոսական խորհրդանիշ», — ասվում է հայտարարության մեջ։ Խասկովոյի քաղաքապետը արձանի տեղադրումը բացատրել էր նրանով, որ «Կախարդ տատը» մարմնավորում է այն ամբողջ չարությունը, որն ուղղվում է քաղաքապետարանի և նրա աշխատակիցների դեմ։ Ըստ քաղաքապետի՝ «Կախարդ տատի» (Բաբա Յագայի) արձանն իր վրա է վերցնում ամբողջ այդ չարիքը։

Այս հայտարարությունն է´լ ավելի է վրդովեցրել քաղաքի բնակիչներին, որոնց միացել են նաև մուսուլման, կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչները։

Սակայն քաղաքապետն անդրդվելի է։ Նա հայտարարել է, որ «Կախարդ տատի» արձանը կապամոնտաժվի, երբբ ինքը հեռանա պաշտոնից, իսկ այդ ժամանակ քաղաքը կրկին կդառնա անդեմ։