Անհայտ անձինք Ղրղզստանի ազգային պատկերասրահին են վերադարձրել Նոր տարուց առաջ այդտեղից գողացված նկարը, որը պատկանում էր հայազգի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն:
«Հայտնի է դարձել, որ անհայտ անձինք նկարը հետ են բերել, այժմ այնտեղ աշխատում է քննիչների խումբը»,- ասել են Բիշքեկի ոստիկանության մամուլի ծառայությունում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործկալությունը: Նկարի գողությունը հայտնաբերվել է Ամանորից հետո, երբ այստեղ տեղի է ունեցել տոնական միջոցառում:
Ըստ նույն աղբյուրի` գողացված նկարի արժեքը կազմում է շուրջ 40 հազար դոլար: