ԱՄՆ-ում հրապարկվել են Հիլարի Քլինթոնի մտերիմներից մեկի՝ Դիանա Բլերի՝ Հիլարիի հետ զրույցների նկարագրությունները։ Այս մասին հաղորդում է The Daily News-ը։
Համաձայն այդ փաստաթղթերի՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին, երբ բացահայտվել էին նրա կապերը Մոնիկա Լևինսկու հետ՝ դրանում մեղադրելով ինքն իրեն և նախագահի թշնամիներին։ «Նա կարծում է, որ բավականին խելացի, հուզական և ազատ չի եղել իր գործերից, որպեսզի հասկանար, թե ինչ գին է նա (Բիլ Քլինթոնը — խմբ․) վճարում», ասել է Դիանա Բլերը։
Նա նաև նկարագրել է, թե ինչ ահավոր է եղել Հիլարի Քլինթոնի համար իր առաջին տարին Վաշինգտոնում, քանի որ հաճախ է ապշահար եղել, երբ տեսել է, թե ինչպես են «մարդիկ ստում՝ նայելով աչքերի մեջ»։ Դիանա Բլերը, ում Հիլարի Քլինթոնը համարել է իր ամենամոտ ընկերը, մահացել է 2000 թվականին՝ 62 տարեկան հասակում։ Նրա հուշերը հանձնել են Արիզոնայի համալսարանին։