տուն Լուրեր Բիզնեսը կարելի է գրանցել Ռուսաստանում, սակայն աշխատել Հայաստանու՞մ

Բիզնեսը կարելի է գրանցել Ռուսաստանում, սակայն աշխատել Հայաստանու՞մ

268
0

загруженное

Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացի գործարարներից մեկը օրերս AraratNews.am_ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ ուրախությամբ է սպասում Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելուն: Մեր զրուցակցի ուրախության պատճառն այն էր, որ ըստ իր տեղեկությունների, այդ դեպքում ինքը կկարողանա բիզնեսը գրանցել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն գործունեություն ծավալել Հայաստանում, այդպիսով մոտ լինելով իր ընտանքի անդամներին, որոնց չի ցանկանում տանել օտար երկիր. «Մաքսային միություն որ մտնենք՝ շատ լավ կլինի: Հայաստանում հարկայինը խեղդում է, և ոչ մի ձև չկա նորմալ բիզնես անելու, իսկ Մաքսային միության դեպքում՝ կկարողանամ բիզնեսս գրանցված թողնել Ռուսաստանում, սակայն կոշիկի արտադրությունը, որը այնտեղ եմ հիմնել՝ կբերեմ այստեղ և Հայաստանի հարկայինի հետ ոչ մի գործ չեմ ունենա»,- ինքն իրեն մխիթարում էր մեր զրուցակիցը:

Հասկանալու համար, թե որքանով է հնարավոր գործարարի այս սպասումները՝ AraratNews.am-ը զրուցեց տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի հետ:

Տնտեսագետը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկացված չէ, թե ինչպիսի ճանապարհային քարտեզ է հաստատված Հայաստանի համար, և արդյոք նման հնարավորություններ կլինեն.«Ավելի լավ կլինի սպասեն ճանապարհային քարտեզի հրապարակամանը, որպեսզի հարցին ավելի հստակ կարողանամ պատասխանել»,-ասաց տնտեսագետըˋ ավելացնելով, որ աշխարհում նման փորձ կա և չի կարելի բացառել դրա կիրառումը նաև Մաքսային միության դեպքում.«Հիեշենք հենց օֆշորային գոտիները, որտեղ գրանցված կազմակերպությունները գործունեություն են իրականացնում Հայաստանում»,- եզրափակեց իր խոսքը Անդրանիկ Թևանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here