տուն ժամանց Շոու-բիզ Բիբերի ինքնաթիռի օդաչուները թթվածնային դիմակ են կրել մարիխուանայի ծխից պաշտպանվելու համար

Բիբերի ինքնաթիռի օդաչուները թթվածնային դիմակ են կրել մարիխուանայի ծխից պաշտպանվելու համար

159
0

-Plane-Justin-justin-bieber-12728887-720-405

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի ինքնաթիռի օդաչուները թռիչքի ժամանակ ստիպված են եղել թթվածնային դիմակներ կրել մարիխուանայից առաջացած ծխի պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Նշվում է, որ Ջասթինը, նրա հայրն ու մի քանի ընկերներ այնքան վատ են վերաբերվել ինքնաթիռի ուղեկցորդուհուն, որ վերջինս ստիպված է եղել փակվել օդաչուների սրահում։ Նա հայտարարել է, որ այլևս երբեք չի աշխատի երգչի հետ։

Օդաչուները, իրենց հերթին, հայտարարել են, որ իրենք ստիպված են եղել թթվածնային դիմակներ կրել։ Նրանք վախեցել են, որ կշնչեն այդ ծուխը, որից հետո չեն կարողաղա հանձնել թմրանյութերի թեստն ու կազատվեն աշխատանքից։ Սակայն ինքնաթիռի աշխատակիցներից ոչ ոք չի պատրաստվում դատի տալ Բիբերին։

Ավելի վաղ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Թիթերբորո քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները որոշ ժամանակ ստիպված են եղել Ջասթին Բիբերին պահել օդանավակայանի տարածքում, քանի որ կասկած է եղել, որ նրա ինքնաթիռում թմրանյութ կա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here