տուն Քաղաքական Միջազգային Բժիշկները չինացու փորում գտնվող սիրտը դրել են իր «օրինական տեղը»

Բժիշկները չինացու փորում գտնվող սիրտը դրել են իր «օրինական տեղը»

239
0

1353779

Չինացի Հուանգ Ռոնգմինգը, ում սիրտն ի ծնե գտնվել է որովայնում, բարդ վիրահատության է եթարկվել, իսկ սիրտը վերադարձվել է իր «օրինական տեղը»: Այսուհետ նա կարող է քայլել, ինչպես նորմալ մարդիկ և, միաժամանակ, շնչահեղձ չլինել:

The Daily Mail-ը գրում է, որ երբ Հուանգը ծնվեց, շատերը կարծում էին, որ նա չի կարողանա ապրել, քանի որ սիրտը երևում էր բարակ մաշկի տակից: Երբ երեխան փոքր է եղել, ծնողները վախենալով նրա առողջական վիճակի համար, չէին թույլ տվել, որպեսզի նա խաղա այլ երեխաների հետ, քանի որ թույլ հարվածը կարող էր մահացու լինել նրա համար:

Արդեն երիտասարդ տարիքում նա դիմել է բժիշկներին, ովքեր ասել են, որ անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Ծնողները չունենալով անհրաժեշտ գումար, լրատվամիջոցների օգնությամբ հավաքել են 30 հազար դոլար: 11 ժամ տևած վիրահատությունից հետո երիտասարդը արդեն կարող է ապրել նորմալ կյանքով: «Սկսում եմ նոր կյանք», — China Daily-ին ասել է նա: