տուն Քաղաքական Միջազգային Բժիշկները հերքում են Շումախերի մահվան մասին լուրերը

Բժիշկները հերքում են Շումախերի մահվան մասին լուրերը

162
0

342984_Schumacher-Germany-F1

Ֆրանսիական Գրենոբլ քաղաքի բժիշկները հերքել են, որ իրենց մոտ ինտենսիվ բուժման կուրս անցնող Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը մահացել է: Նախօրեին սոցցանցերում տարածվել էր Շումախերի մահվան մասին տեղեկություններ:

«Հիվանդանոցը հերքում է Միխայել Շումախերի մահվան մասին լուրերը», — հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով հիվանդանոցի մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Միխայել Շումախերը դահուկներով սահելիս վայր էր ընկել ֆրանսիական Ալպերում` վնասելով գլխուղեղը: Ներկայում բժիշկները պայքարում են, որպեսզի նրան դուրս բերեն արհեստական կոմայից: