տուն Քաղաքական Միջազգային Բերկուտին հաջողվել է կոտրել ցուցարարների կառուցած ինքնանետիչը

Բերկուտին հաջողվել է կոտրել ցուցարարների կառուցած ինքնանետիչը

190
0

1010999_552984724797869_1439437261_n

Այս գիշեր Ուկրաինայի ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ցուցարարների կողմից կառուցված մեծ ինքնանետիչը, որով ցուցարարները քարեր էին նետում ոստիկանության վրա։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

ՆԳՆ ներկայացուցիչները փոքր խմբերով մոտեցել են բարիկադներին, որտեղ տեղադրված է եղել ինքնանետիչը, և քարեր են նետել դրա ուղղությամբ, ինչպես նաև կրակել են ձայնային ռումբերով՝ ի վերջո քանդելով սարքը, ինչից հետո նրանք հեռացել են։

Հաղորդվում է նաև, որ Կիևում շրջում են իշխանության հրահանգով տարբեր շրջաններից եկած մարզիկներ։ Նրանց հիմնական նպատակը սադրանքներ հրահրելն է։ Ընդդիմության առաջնորդ, «ՈւԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոյին հաջողվել է բռնել նրանցից երկուսին և հարցաքննել։ Դրանից հետո հայտնի է դարձել նրանց հիմնական նպատակների մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here