Բեռլինում մեկնարկել է 64-րդ Բերլինալեն։ Միջազգային այս կինոփառատոնը մեկնարկել է ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հոթել Գրանդ Բուդապեշտ» ֆիլմով։
Բացի այդ, ամենասպասված ֆիլմերի ցանկում է Ռիչարդ Լինքլեյսթերի «Պատանեկությունը», որում նկարահանվել են Պատրիցիա Արքեթը և Իթան Հոուքը։ Ընդհանուր առմամբ, կինոփառատոնում կցուցադրվի ավելի քան 400 ֆիլմ։ Փառատոնը կփակվի փետրվարի 15-ին, երբ կշնորհվեն այս տարվա գլխավոր մրցանակները։