Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ։ «Արքայական» ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բենզեմային, ում հին պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին։
Ֆրանսիացին արդեն հայտնել է «արքայական» ակումբում մնալու իր մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Բենզեման կարող է մնալ «Ռեալում» մինչև 2018-2020 թվականները։
Այս մրցաշրջանում Բենզեման Իսպանիայի առաջնության 22 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։