Բելգիայում էֆտանազիան (անբուժելի հիվանդությամբ տառապող հիվանդին իր իսկ խնդրանքով ցավերից ազատելու համար զրկել կյանքից — խմբ.) թույլատրվել է երեխաների համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Համաձայն նոր օրենքի՝ եթե երեխան անբուժելի հիվանդ է, տառապում է ցավերից և նրան բուժելու որևէ ճանապարհ չկա, նրան կարող են մահացու քանակի դեղամիջոցներ ներարկել։
Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրի Բելգիայի արքա Ֆիլիպը։
Հիշեցնենք, որ առաջին անգամ էֆտանազիա իրականացրել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը, որի համար 1999 թվականին 10-ից 25 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն ազատվել է 2007 թվականին։