տուն Քաղաքական Միջազգային Բելառուսում հարուցվել է քրեական գործ World of Tanks խաղում տանկ գողանալու համար

Բելառուսում հարուցվել է քրեական գործ World of Tanks խաղում տանկ գողանալու համար

102
0

94524100_1378128481_48003329_WotTankViewer_x86_2013-08-27_13-20-03-040

Բելառուս իրավապահները հարուցել են քրեական գործ այն բանից հետո, երբ Պրուժան քաղաքի 30-ամյա բնակիչը տարօրինակ դիմումով ներկայացել է իրավապահ մարմիններին: Նա նշել է, որ անհայտ անձը կոտրել է իր էջը և World of Tanks համակարգչային խաղից գողացել է իր տանկը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն:

Ոստիկանությունը քրեական գործ է  հարուցել Բելառուսի քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի համաձայն (համակարգչային տեղեկությանը չարտոնված հասանելիություն): Համակարգչային խաղերի սիրահարը պատմել է, որ անհայտ անձը կոտրել է իր էջը, որից հետո ինքը հնարավորություն չի ունեցել մուտք գործել այդ խաղ: Բանն այն է, որ տուժածն իր էջում ունեցել է արդիականացված  ИС-8 մակնիշի տանկ, որը ձեռք էր բերել ոչ միայն խաղում ունեցած իր հաջողությունների, այլև 130 դոլար ծախսելու շնորհիվ:

Քննիչները պարզել են, որ օգտահաշիվը կոտրել է Մերձմոսկովյան շրջանից X օգտատերը: Ներկայում այդ օգտահաշիվն ագելփակված է: Խաղի կազմակերպիչները մտադիր են շուտով ապահովել բելառուսցու մուտքն իր էջ: