տուն Քաղաքական Միջազգային Բաքվում կայացել է Մարգվելաշվիլի — Ալիև առանձնազրույցը

Բաքվում կայացել է Մարգվելաշվիլի — Ալիև առանձնազրույցը

185
0

03_azerbaycan-gurcustan--prezidentlar-tekbetek-gorush_fevral

Չորեքշաբթի օրն առավոտյան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում է անցկացրել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերություններում ծավալվող փոխգործակցության կապակցությամբ: Կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն ճանապարհով:

Երկու նախագահների առանձնազրույցից հետո նրանց են միացել պատվիրակության անդամները: